Դարձիր Ձմեռ Պապ
Ամեն տարի հավաքում ենք նամակներ մեր զոհված հերոսների ընտանիքների, Արցախից բռնի տեղահանված և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներից՝ նրանց ամանորյա ցանկություններն իրականացնելու համար։
Ընտրե՛ք երեխայի նամակը, պատրաստե՛ք նրա երազած նվերը, իսկ մենք կհոգանք, որ այն հասնի նրան և նրա Ամանորը մի փոքր ավելի հրաշալի դարձնի։
Նամակներ Ձմեռ պապին
Նամակները գրել են երեխաները, մենք միայն հրապարակում ենք։ Ընտրեք մեկը, գրանցվեք և մենք կզանգահարենք ձեզ։
Այս պահին կայքում ազատ նամակ չկա։ Բոլոր նամակներն արդեն իրենց Ձմեռ պապն ունեն։ Գրանցվեք, և մեր թիմը կկապվի ձեզ հետ ու կառաջարկի երեխայի նամակ։
ԳրանցվելՆամակների ամրագրումը կայքից ժամանակավորապես կանգնեցված է։ Կարող եք գրանցվել առանց նամակի, և մենք կզանգահարենք։
ԳրանցվելՆամակները շուտով կհայտնվեն կայքում։ Կարող եք հիմա գրանցվել, և մեր թիմը կկապվի ձեզ հետ։
Ինչպես օգնել
Ընտրե՛ք ձեզ հարմար նվիրատվության տարբերակը։ Անկախ ձեր ընտրությունից՝ ձեր նվերը կհասնի իր փոքրիկ հասցեատիրոջը և կօգնի իրականություն դարձնել նրա ամանորյա երազանքը։
-
Դարձե՛ք Ձմեռ պապ
Ընտրե՛ք երեխայի նամակը, պատրաստե՛ք նրա երազած նվերը և փոխանցե՛ք մեզ։ Մենք կհոգանք, որ այն հասնի իր փոքրիկ հասցեատիրոջը։
Ընտրել նամակ -
Նվիրաբերե՛ք գումար
Ձեր դրամական աջակցությամբ մենք կգնենք երեխաների նամակներում նշված նվերները և կօգնենք իրականություն դարձնել նրանց ամանորյա երազանքները։
Դեպի դրամահավաք -
Նվիրե՛ք նվերներ
Խաղալիքները, գրքերը, քաղցրավենիքն ու այլ նվերները սիրով կընդունենք և կփոխանցենք երեխաներին՝ նրանց տոնն ավելի ուրախ ու հիշարժան դարձնելու համար։
Կապվել մեզ հետ
Դարձե՛ք Ձմեռ պապ
Լրացրե՛ք ձևը, և մեր թիմը կկապվի ձեզ հետ։ Եթե դեռ նամակ չեք ընտրել, կօգնենք ընտրել։ Ձեր տվյալները հասանելի են միայն մեր թիմին։
Ընտրված նամակ՝
Շնորհակալություն, Ձմեռ պապ
Ձեր գրանցումը հաջողությամբ հաստատվել է։ Մեր թիմը 24 ժամվա ընթացքում կկապվի ձեզ հետ։
Դրամահավաք
Յուրաքանչյուր ներդրում կարևոր է։ Ձեր աջակցությամբ մենք կգնենք երեխաների նամակներում նշված նվերները և կհոգանք, որ դրանք հասնեն իրենց փոքրիկ հասցեատերերին՝ ամանորյա երազանքներին մի փոքր ավելի մոտեցնելով նրանց։
Գումար փոխանցելիս նպատակի դաշտում նշե՛ք «Ամանորյա Հրաշք 2027»։ Ծրագրի ավարտին կհրապարակենք դրամահավաքի և հավաքված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն։
- Փոխանցում կատարելուց առաջ համոզվե՛ք, որ գումարի ստացողը Նարեկ Հրանտի Ղևոնդյանն է։
- Մենք երբեք չենք պահանջում ձեր քարտի PIN կոդը կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։
- Մեր նախաձեռնության պաշտոնական կայքն է՝ mghum.am։
Ձեր վստահությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան ձեր աջակցությունը։ Շնորհակալ ենք, որ օգնում եք երեխաների ամանորյա երազանքներն իրականություն դարձնել։
Ինչպե՞ս փոխանցել գումարը
Մեր գործընկերները
Արդեն երրորդ տարին է՝ միասին իրականություն ենք դարձնում երեխաների ամանորյա երազանքները։ Նախորդ երկու տարիների ընթացքում Արմավիրում 180-ից ավելի երեխա ստացավ իր երազած նվերը՝ մեր կամավորների, տեղական բիզնեսների և աջակիցների շնորհիվ։
Այս տարի ևս պատրաստվում ենք ուրախություն պարգևել երեխաներին՝ նրանց նամակներում գրված երազանքներն իրականություն դարձնելով։
Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, ովքեր հավատում են մեր նախաձեռնությանը և իրենց աջակցությամբ օգնում, որ ավելի շատ երեխաների Ամանորը լի լինի ժպիտներով ու հրաշքներով։
Բիզնեսներ և կազմակերպություններ, որոնք նախորդ տարիներին եղել են մեր գործընկերը։





















Ձեր ընկերությունն էլ կարող է դառնալ մեր գործընկերը՝ աջակցելով դրամական միջոցներով, նվիրելով նվերներ կամ ընտրելով երեխաների նամակները և դառնալով նրանց Ձմեռ պապը։
Համագործակցության համար կապվե՛ք մեզ հետ։
Մեր թիմը
«Եթե ուզում ես տեսնել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»
Գարեգին Նժդեհ

Նարեկ Ղևոնդյան
Համահիմնադիր, նախաձեռնության ղեկավար

Գոռ Մխիթարյան
Համահիմնադիր, հաղորդակցության և մեդիայի ղեկավար

Մերի Թադևոսյան
Համահիմնադիր, գործընկերային կապերի պատասխանատու

Սյուզի Թադևոսյան
Համահիմնադիր, ծրագրերի համակարգող

Նամակները սպասում են
Ընտրե՛ք երեխայի նամակը, նվիրաբերե՛ք գումար կամ դարձե՛ք մեր գործընկերը։ Ձեր յուրաքանչյուր աջակցություն օգնում է իրականություն դարձնել երեխաների ամանորյա երազանքները։