ՄՂՈՒՄ · Արմավիր · Ամանոր 2027

Դարձիր Ձմեռ Պապ

Ամեն տարի հավաքում ենք նամակներ մեր զոհված հերոսների ընտանիքների, Արցախից բռնի տեղահանված և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներից՝ նրանց ամանորյա ցանկություններն իրականացնելու համար։

Ընտրե՛ք երեխայի նամակը, պատրաստե՛ք նրա երազած նվերը, իսկ մենք կհոգանք, որ այն հասնի նրան և նրա Ամանորը մի փոքր ավելի հրաշալի դարձնի։

Մինչև Ամանոր մնաց
0օր 00ժամ 00րոպե 00վրկ

Նամակներ Ձմեռ պապին

Նամակները գրել են երեխաները, մենք միայն հրապարակում ենք։ Ընտրեք մեկը, գրանցվեք և մենք կզանգահարենք ձեզ։

Երեխաների հասցեները և այլ անձնական տվյալներ չենք հրապարակում։

Նամակները շուտով կհայտնվեն կայքում։ Կարող եք հիմա գրանցվել, և մեր թիմը կկապվի ձեզ հետ։

Ինչպես օգնել

Ընտրե՛ք ձեզ հարմար նվիրատվության տարբերակը։ Անկախ ձեր ընտրությունից՝ ձեր նվերը կհասնի իր փոքրիկ հասցեատիրոջը և կօգնի իրականություն դարձնել նրա ամանորյա երազանքը։

  • Դարձե՛ք Ձմեռ պապ

    Ընտրե՛ք երեխայի նամակը, պատրաստե՛ք նրա երազած նվերը և փոխանցե՛ք մեզ։ Մենք կհոգանք, որ այն հասնի իր փոքրիկ հասցեատիրոջը։

    Ընտրել նամակ
  • Նվիրաբերե՛ք գումար

    Ձեր դրամական աջակցությամբ մենք կգնենք երեխաների նամակներում նշված նվերները և կօգնենք իրականություն դարձնել նրանց ամանորյա երազանքները։

    Դեպի դրամահավաք
  • Նվիրե՛ք նվերներ

    Խաղալիքները, գրքերը, քաղցրավենիքն ու այլ նվերները սիրով կընդունենք և կփոխանցենք երեխաներին՝ նրանց տոնն ավելի ուրախ ու հիշարժան դարձնելու համար։

    Կապվել մեզ հետ

Դրամահավաք

Յուրաքանչյուր ներդրում կարևոր է։ Ձեր աջակցությամբ մենք կգնենք երեխաների նամակներում նշված նվերները և կհոգանք, որ դրանք հասնեն իրենց փոքրիկ հասցեատերերին՝ ամանորյա երազանքներին մի փոքր ավելի մոտեցնելով նրանց։

Գումար փոխանցելիս նպատակի դաշտում նշե՛ք «Ամանորյա Հրաշք 2027»։ Ծրագրի ավարտին կհրապարակենք դրամահավաքի և հավաքված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն։

Զգուշացե՛ք կեղծ էջերից։
  • Փոխանցում կատարելուց առաջ համոզվե՛ք, որ գումարի ստացողը Նարեկ Հրանտի Ղևոնդյանն է։
  • Մենք երբեք չենք պահանջում ձեր քարտի PIN կոդը կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը։
  • Մեր նախաձեռնության պաշտոնական կայքն է՝ mghum.am։

Ձեր վստահությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան ձեր աջակցությունը։ Շնորհակալ ենք, որ օգնում եք երեխաների ամանորյա երազանքներն իրականություն դարձնել։

Ինչպե՞ս փոխանցել գումարը

Բանկային քարտ 4355 0539 2720 9033ACBA Bank · NAREK GHEVONDYAN
Բանկային հաշիվ 220471693808000ACBA Bank · Նարեկ Ղևոնդյան
Idram դրամապանակ 764672670
Telcell դրամապանակ 40394353

Մեր գործընկերները

Արդեն երրորդ տարին է՝ միասին իրականություն ենք դարձնում երեխաների ամանորյա երազանքները։ Նախորդ երկու տարիների ընթացքում Արմավիրում 180-ից ավելի երեխա ստացավ իր երազած նվերը՝ մեր կամավորների, տեղական բիզնեսների և աջակիցների շնորհիվ։

Այս տարի ևս պատրաստվում ենք ուրախություն պարգևել երեխաներին՝ նրանց նամակներում գրված երազանքներն իրականություն դարձնելով։

Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, ովքեր հավատում են մեր նախաձեռնությանը և իրենց աջակցությամբ օգնում, որ ավելի շատ երեխաների Ամանորը լի լինի ժպիտներով ու հրաշքներով։

180+երեխա ստացել է իր նվերը
2ամանորյա ծրագիր Արմավիրում
25–30կամավոր ամեն ծրագրում
20+գործընկեր բիզնես

Բիզնեսներ և կազմակերպություններ, որոնք նախորդ տարիներին եղել են մեր գործընկերը։

Ձեր ընկերությունն էլ կարող է դառնալ մեր գործընկերը՝ աջակցելով դրամական միջոցներով, նվիրելով նվերներ կամ ընտրելով երեխաների նամակները և դառնալով նրանց Ձմեռ պապը։

Համագործակցության համար կապվե՛ք մեզ հետ։

Մեր թիմը

«Եթե ուզում ես տեսնել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»

Գարեգին Նժդեհ
Նարեկ Ղևոնդյան

Նարեկ Ղևոնդյան

Համահիմնադիր, նախաձեռնության ղեկավար

Գոռ Մխիթարյան

Գոռ Մխիթարյան

Համահիմնադիր, հաղորդակցության և մեդիայի ղեկավար

Մերի Թադևոսյան

Մերի Թադևոսյան

Համահիմնադիր, գործընկերային կապերի պատասխանատու

Սյուզի Թադևոսյան

Սյուզի Թադևոսյան

Համահիմնադիր, ծրագրերի համակարգող

Նամակները սպասում են

Ընտրե՛ք երեխայի նամակը, նվիրաբերե՛ք գումար կամ դարձե՛ք մեր գործընկերը։ Ձեր յուրաքանչյուր աջակցություն օգնում է իրականություն դարձնել երեխաների ամանորյա երազանքները։

Դառնալ Ձմեռ պապ